Բաքուն բացի հայտարարություններից պետք է քայլեր ձեռնարկի․ Կլաար
Բրյուսելում հայտարարել են, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել բանակցությունները, և Բաքուն, բացի հավաստիացումներից, պետք է նաև քայլեր ձեռնարկի դա գործով ապացուցելու համար։

«Կարծես Գրանադայի հանդիպումից հետո, որին Իլհամ Ալիևը չմասնակցեց, մենք բաց թողեցինք հաջողության հասնելու հնարավորությունը», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։