Ալիեւը զանգահարել է Էրդողանին՝ «տեղեկացնելու հայկական կողմի սադրանքների մասին»
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ տեղեկացրել «հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմից իրականացված սադրանքների մասին»։
Ալիեւը ընդգծել է, որ ադրբեջանական բանակն արժանապատվորեն է արձագանքել Հայաստանի «սադրանքներին»:
Իսկ Էրդողանն իր հերթին նշել է, որ Թուրքիան միշտ եղբայրական Ադրբեջանի կողքին է: Նրանք զրույցի ընթացքում մտքեր են փոխանակել հետկոնֆլիկտային շրջանում տեղի ունեցող տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ: