«Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ՀՀ ԱԻՆ
«Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Նշվում է, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 18:23-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Ջրվեժ» անտառպարկում։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ: Հետո հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 2» կանչի:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։36-ին:
«Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը և փ/ծ գնդապետ Կարապետ Մանուկյանը, ՓՈՒՎ պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը, ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։