Շինհրապարակների տարածքում օդի աղտոտվածության մակարդակը հսկվելու է հատուկ սարքերով. Ավինյան
«Օդի որակի հետ կապված մենք մեր պահանջները ներակայացե՞լ ենք կառուցապատողներին»․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանին այս հարցը տվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Մադաթյանն ի պատասխան ասաց, որ գրություններով ծանուցում են կառուցապատողներին․ «Այսօր ամբողջական տեսքով կվերջացնենք աշխատանքները»։

Ավինյանը ավելացրեց, որ դա ամենակարևոր իրականացվող ծրագրերից մեկն է․ «Մենք հնարավորություն ենք ստանում հատուկ սարքերի միջոցով հենց տեղից ստանալով տեղեկատվություն և հասկանալ, թե ինչ աղտոտվածությամբ օդ է շինհրապարակների տարածքներում և դրանով իսկ իրականացնել վերահսկողական աշխատանքները»։

Մանրամասները՝ տեսանյութում