Ավավերդիում համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացը նորից է սկսել
Ալավերդի համայնքի ավագանին ստիպված է նոր քվեարկություն սկսել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու եւ ՔՊ խմբակցության առաջադրած թեկնածու Դավիթ Ղումաշյանին համայնքի ղեկավար ընտրելու համար։ Պատճառն այն է, որ նախքան այդ քվեարկության սրահ էին ներխուժել համայնքի ղեկավար Արակդի Թամազյանն ու «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը, վեճի բռնվել ավագանու անդամների հետ ու խլել քվեատուփը։ Ավագանին կազմեց համապատասխան արձանագրություն, ոչնչացրեց քվեդատուփի մեջ մինչ այդ գցված քվեաթերթիկներն ու անցավ նոր քվեարկության։