Արկադի Թամազյանը զրկվեց Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնից․ ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանն ընտրվեց Ալավերդիի նոր համայնքապետ
Ալավերդի համայնքում համայնքապետին անվստահություն հայտնելու քվեարկությունն ավարտվեց։ Նիստին ներկա ավագանու 14 անդամները գաղտնի քվեարկությամբ միաձայն «կողմ» արտահայտվեցին համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելուն։ Նիստը վարող ավագանու անկախ անդամ Սիմոն Զախարովը նշեց, որ այսպիսով համայնքի նոր ղեկավար ընտրվեց ՔՊ խմբակցության անդամ Դավիթ Գեղամի Ղումաշյանը։ Ըստ օրենքի՝ Ղումաշյանը իր լիազորությունները կստանձնի դեկտեմբերի 8-ին՝ ավագանու նիստում։