Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունը միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» խմբակցության հետ ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակողմանիորեն խզում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 30.10.2021թ.-ին ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը։
Համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը կներկայացնեն հրաժարականի մասին դիմումներ։ Նման որոշման պատճառն այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը եւ թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում:
Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 11-ին, ժամը 13:00-ին հրավիրում է մամուլի ասուլիս՝ ստեղծված իրավիճակի և խմբակցության հետագա անելիքների վերաբերյալ: Ասուլիսը տեղի կունենա «Երկխոսություն» մեդիա կենտրոնում (հասցեն՝ ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 1/2):