Օգոստոսի 12-ին, ժամը 15։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան գյուղի գազալցակայանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք, հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 2» կանչի։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։52-ին։