Քարվաճառում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել
 Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Քարվաճառի (Քելբաջար) շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է մահացել:

Այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ՃՏՊ հետևանքով մահացել են լեյտենանտ Հասանլը Էլդար Մուշվիգօղլուն և սերժանտ Ջաֆարով Անար Մուստաստիմօղլուն: