Հրազդանում այս տարի 8 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի․ Կոտայքի մարզպետ
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն 8 ծրագրերի շրջանակներում մարզկենտրոն Հրազդանում այս տարի կիրականացվեն արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ։
Կհիմնանորոգվեն թիվ 4 և թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերն ու տանիքները, համայնքի վարչական տարածքում կկառուցվեն կանգառներ, կբարեկարգվեն տարածքները, կվերակառուցվեն համայնքի երաժշտական դպրոցի և մշակույթի տան տանիքները, հհիմնանորոգվի բակային տարածքների և թաղամասերն իրար միացնող հատվածի աստիճանավանդակը, ձեռք կբերվի վակուումային մաքրող բազմաֆունկցիոնալ մեքենա:
Բոլոր աշխատանքններն իրականացվում են պետություն-համայնք համաֆինանսավորման սկզբունքով»: