20-ից ավելի քրեական հետախուզվողի հետ երբեք մի տեղում չեմ եղել․ Արեն Մկրտչյան․ Տեսանյութ
«Այստեղ նստած որոշ գործընկերների, ողջույնի փոխարեն, կասեմ՝ պրիվետ, այդպես իրենց ավելի հոգեհարազատ է»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
Նա նշեց, որ ինքն ընդդիմությանը միայն 3 հարց ունի. «Դուք ասելու բան ունե՞ք զուգարանում սպանված Պողոս Պողոսյանի ընտանիքին, թե՞ ոչ, դուք ասելու բան ունե՞ք հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում ուղիղ եթերում համայն հայության աչքի առաջ գնդակահարվածների ընտանիքի անդամներին, թե՞ ոչ: Եվ դուք ասելու բան ունե՞ք 2008թ. մարտի 1-ին Երևանի կենտրոնում գնդակահարված 10 ցուցարարների ընտանիքներին»:
Արեն Մկրտչյանը, դիմելով Արամ Վարդևանյանին, ասաց. «Իր ֆրակցիայի ղեկավարին թող հարցնի՝ Վահագնի թաղամասում գտնվող այս առանձնատունը իրեն պատկանո՞ւմ է, թե՞ ոչ: Թույլ տվեք ես հարցնեմ. կասե՞ք, այդ դղյակը քանի միլիարդ արժե: Զինվորականի աշխատավարձով ինչպե՞ս է հնարավոր եղել նման դղյակ ձեռք բերել: Ինչ եկել եք ԱԺ, Դեմիրճյան փողոցը ոնց որ Ժնևի ավտոսալոնը լինի»:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը: