«Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելը իմաստ ունի. Պետականություն չունենալու դրվագների դոմինանտությունն ենք փոխարինում. Փաշինյան
«Ինչ վերաբերում է Հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ առարկան վերանվանելուն, այստեղ էլ իմ մեկնաբանությունը շատ պարզ է` հասկացություններն իրենց տակ ունեն իմաստներ։ Ես ասել եմ, որ առաջարկի հեղինակը ես չեմ, բայց վատ չէի զգա, եթե ես լինեի։ Ես զարմացած եմ, թե ինչու մենք չենք նկատել դա»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին` ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

Շարունակելով վարչապետն ասաց, որ Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է՝ պետականություն ունենալու դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը պետականության պատմություն է, պետականության՝ պետականություն չունենալու դրվագներով։

Վարչապետի խոսքով՝ իրենք ուզում են մեր պատմության տրամաբանությունը, պետականություն չունենալու դրվագների դոմինանտությունը փոխարինել պետականություն ունենալու դրվագների դոմինանտությամբ, որն այսօր այդպես չէ։

«Եվ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով մենք այդ ռեժիմի մեջ ենք։ Այդպես ասում են՝ դե էս պետությունն ընկել է գլխներիս, դե ով տվել է, նա էլ կտանի։ Մենք ասում ենք՝ չէ, եկեք տենց չմտածենք, որովհետև էս պետությունը ոչ մեկը չի տանելու, որովհետև էդ պետությունն ունի տեր, և էդ տերը ՀՀ քաղաքացին է»,-ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում