1996-97թթ.-ներին Գազելների դռները մի կերպ էինք պահում. անցել է 30 տարի, երթևեկում ենք «Ման»-երով, բայց գինը դեռ 100 դրամ է. Ավինյանը կոչ արեց պոպուլիզմի ժանրից դուրս գալ
«Կարող ենք պոպուլիզմը լավ եփել, բայց կարող ենք վերհիշել ոչ այնքան հեռավոր 1996 թվականը, երբ ես, օրինակ, նստում էի 7 համարի Ռաֆը, որի դուռը պետք է մի ձևով պահեինք, կամ 91 համարի Գազելը, որի դուռը պիտի կրկին պահեինք, և 96, 97 թվականին տալիս էինք 100 դրամ: Այդ ժամանակաշրջանից անցել է մոտ 30 տարի, հլա 100 դրամի մասին ենք խոսում, բայց երթևեկում ենք «Ման»-երով ու 8.5-մետրանոց ավտոբուսներով: Այո, պիկ ժամերին դեռևս խնդիրներ ունենք, բայց եկեք այս պոպուլիզմի ժանրից անցնենք, որովհետև չի կարող 30 տարի տրանսպորտի գինը նույնը մնալ»,- այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա ընդգծեց, որ տրանսպորտային համակարգի փոխվելը բոլորս ենք տեսնում. «200 ավտոբուս ասում ենք, որ բերելու ենք, հավատում ենք, չէ՞, որ բերելու ենք»: