Այսօր՝ օգոստոսի 30-ին, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է իրենց խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանի թեկնածությունը:
«Ես կոչ կանեմ, որ օրինակելի վարքագիծ դրսևորեն նաև կանայք, որը շատ դեպքերում լինում է սադրիչ և որոշակի պոռթկումների տեղիք տվող: Ես վստահ եմ, որ օրինակելի վարքագիծ դրսևորելը և էթիկայի որոշակի կանոններին հետևելը մեզ զերծ կպահի վայրիվերումներից»,- արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի՝ Ռուստամ Բաքոյանին ուղղված հարցին, ասաց հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
Նա հույս հայտնեց, որ տվյալ հանձնաժողովում գործունեությունը կծավալվի առավելապես մասնագիտական հարթությունում. «Կոչ եմ անում քաղաքական հայացքները մի կողմ թողնել և կողմ քվեարկել»: