Ալիևը կա՛մ խուսափում է իր հասարակությանն ասել, թե իրեն ինչ են ասել, կա՛մ թքած ունի. քաղաքագետ
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու Ադրբեջանի նախագահի թվիթերյան 2 պրոֆիլներում (անգլերեն ու թուրքերեն) ոչինչ չի տեղադրվել մյունխենյան հանդիպումներից։
«Ահավոր հետաքրքիր ու բացատրության կարիք ունի, թե ինչու "մեծամանդատ" ալիևի թվիթերյան 2 պրոֆիլներում (անգլերեն ու թուրքերեն) ոչինչ չի տեղադրվել մյունխենյան նրա հանդիպումներից... ՀՀ վարչապետի էջում, օրինակ, 3 կարևոր հանդիպման մասին գրառում տեղադրվել է\' ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի, Գերմանիայի կանցլեր Շոլցի ու եռակողմ հանդիպման մասին...
Ալիևը կամ խոսափում է իր հասարակությանն ասել, թե իրեն ինչ են ասել, կամ թքած ունի, թե ինչ են ասել... Իսկ դուք ինչ վարկած ունեք»,- գրել է նա։