Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 16:30-ից մեկնարկել էր «Միասին» շարժման հանրահավաքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 17:02-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 1550 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ՝
https://uic.am/18323Հանրահավաքը՝ օդից՝
https://youtu.be/fcZj19Z24tc