ԲՏԱ նախարարն այցելել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր այցելել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։
«Շրջայց եմ կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրամասերի տեխնիկական հագեցվածությանը, առկա խնդիրներին, խոսել ինժեներական անձնակազմի հետ»,- գրել է նախարարը: