Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ:
Քննարկվել է դատական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը:
Մտքեր են փոխանակվել դատական համակարգում առկա խնդիրների և դրանց լուծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների շուրջ:
Երկուստեք կարևորվել է դատական իշխանության անկախությունը և օրենսդիր իշխանության հետ արդյունավետ համագործակցությունը