Ութերորդ գումարման ԱԺ-ում ընդգրկված կլինեմ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում. Վահագն Ալեքսանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հարգելի քաղաքացիներ, ութերորդ գումարման Ազգային ժողովում ընդգրկված կլինեմ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։

Նպատակ ունեմ հնարավորինս օգտագործել խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները՝ սպասվող բանակային ռեֆորմները գնահատելու, հնարավոր թերությունների վերհանման համար, դրան զուգահեռ անչափ կարևոր է լինելու 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի կազմում աշխատանքը։

Արդեն իսկ սկսել եմ այլ պետություններում բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների ու դրանց ողբերգական ելքերի կանխարգելմանն ուղղված ու հաջողած մեխանիզմների ուսումնասիրություն։ Լավագույն մեխանիզմների տեղայնացման ու ադապտացման հարցերն ու հնարավորությունը կքննարկեմ խորհրդարանական գործընկերներիս և ՊՆ պատասխանատու պաշտոնյաների հետ»։