Միհրան Պողոսյանի հետ կապված մենք հարցում չենք ստացել. Վահե Ղազարյան
«Միհրան Պողոսյանի հետ կապված մենք հարցում չենք ստացել»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը: 

Նախարարը չկարողացավ հիշել, թե նախկին քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներից էլ ում հետ կապված են հարցում ստացել:
Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցի հանցագործին Մոսկվայի կողմից Բաքու հանձնելուն, նախարարը նշեց, որ այդ առնչությամբ իրենք հարցում ստացել են Ռուսաստանից, որին պատասխանել են անմիջապես: