Քաղաքագետների «բանավեճը» շարունակվել է հեռուստաընկերության բակում․ ծեծի մասին հաղորդում են ներկայացրել ՔԿ
Նախորդ շաբաթ «Հանրային հեռուստաընկերության» բակում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել քաղաքագետներ Սուրեն Սահակյանի և Արեգ Քոչինյանի միջև, որոնք մինչ այդ մասնակցել էին քաղաքական թեմայով բանավեճի: Civic.am-ին հայտնի դարձավ, որ վիճաբանության արդյունքում դեպքի վայր են ժամանել նաև իրավապահները։
Մեզ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեում արդեն իսկ վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։