Արթուր Ղազինյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու․ Տեսանյութ
Այսօր՝ օգոստոսի 31-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է՝ աշխատակարգի հաստատում և հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն:
Աշխատակարգը հաստատվեց միաձայն:
Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ըստ Դոնթի բանաձևի՝ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու է առաջադրել Արթուր Ղազինյանին:
Թեկնածուին ներկայացրեց նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: