«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Այսօր՝ օգոստոսի 31-ին, ընթանում է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ընտրել է «Հայաստան» խմբակցությունը։ Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշեց, որ նախագահի տեղակալ առաջադրելու իրավունքը պատկանում է «Հայաստան» խմբակցությանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու պատգամավոր Արծվիկ Մինասյանը հանձնաժողովի նախագահի տեղակալ առաջադրել էին իրենց խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։ 4 կողմ, 3 ձեռնպահ, 0 դեմ ձայներով Արթուր Խաչատրյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։