Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը
Գյումրի քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր և դստեր դիեր։ Այս մասին տեղեկությունը RadarArmenia-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կամիտեից։

Ըստ նախնական տվյալների` պատճառը գազից թունավորումն է, սակայն վերջնականորեն կպարզվի նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում։

Քննչական կոմիտեից հաղորդեցին, որ գործով քեական վարույթ է նախաձեռնվել։

Նշենք, որ տեղեկությունը տարածել էր, shamshyan.com-ը՝ հաղորդելով, որ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: