Մխչյան-Բյուրավան գյուղամիջյան ճանապարհահատվածում ավտոբուսի վթարի հետևանքով 30 վիրավորներից մեկը վիրահատվում է
Այսօր առավոտյան  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Մխչյան-Բյուրավան գյուղամիջյան ճանապարհահատվածում ավտոբուսի վարորդը կորցրել է  կառավարումը և բախվել ծառին։ Այդ մասին Civic.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից։

Ոստիկանության վերջին տվյալներով վթարի հետևանքով մարմնական վանսվածքներով 30 անձ տեղափոխվել են Երևանի և Արտաշատի հիվանդանոցներ։ 

Նշենք, որ վթարված ավտոբուսը սպասարկում է Գետազատ-Երևան երթուղին։

Ինչպես տեղեկացրեցին Արտաշտ ԲԿ-ից, իրենց մոտ է տեղափոխվել 16 քաղաքացի՝ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներով, նրանցից մեկն այս պահին վիրահատվում է։ 

Էրեբունի ԲԿ-ից էլ տեղեկացնում են, որ վիրավորներից 14 հոգի էլ տեղափոխվել է իրենց մոտ։ «Տուժածներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր, իսկ մյուսները հոսպիտալացվել են կենտրոնի տարբեր բաժանմունքներ, այդ թվում՝ վնասվածքաբանական, վիրաբուժական, նյարդավիրաբուժական՝ ախտորոշման և հետագա բուժօգնության նպատակով: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության»,-նշված է հաղորդագրության մեջ: