«Շատ ուրախ եմ կրկին հանդիպելու մեր գործընկերների՝ Հայաստանի խորհրդարանի պատգամավորների հետ Ազգային ժողովի բարեկամության խմբի Հայաստան այցի առաջին օրը։ Մենք վերահաստատել ենք Ֆրանսիայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը և մեր պատրաստակամությունը՝ խորացնելու մեր համագործակցությունը»,- գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը: