ԱԺ նախագահի արձանագրումները ակնհայտ ճշմարտություն են. Կոպիրկինի որակումները տգեղ են
Ապրիլի 5-ի հանդիպումը մեծ հեռանկարներ է բացում ՀՀ համար, որոշ շահագրգիռ կողմեր ամեն ինչ անում են, որ ստվերեն: Civic.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:

Պատգամավորը կարծում է, որ Մոսկվան վիրավորված է, քանի որ տարիներ շարունակ ձևավորվել է այն մտայնությունը, որ ՀՀ-ն պետք է ռուսական կողմնորոշում ունենա. «Հայաստանը հակառուսական որևէ քայլ չի ձեռնարկել»:

Անդրադառնալով այն հայտարարությանը, որով ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բացահայտ սուտ էր որակել Ռուսաստանին ուղղված ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, պատգամավորը նկատեց. «ՀՀ ԱԺ նախագահի թեզերը շատ կարևոր են, իսկ Կոպիրկինի որակումներն` անընդունելի: Պարոն Սիմոնյանի արձանագրումները ակնհայտ ճշմարտություն են. Կոպիրկինի որակումները տգեղ են»: