Ucom-ը, Team Telecom-ը և «Ռոստելեկոմ»-ը որոշել են անջատել Սոլովյովի հեղինակային հաղորդումները
«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
Ucom-ը, Team Telecom-ը և «Ռոստելեկոմ»-ը ԲՏԱ նախարարության հետ համախոհաբար որոշել են հանրային մուլտիպլեքսի հետ միաժամանակ անջատել ռուսական հեռուստաալիքով սփռվող Վլ. Սոլովյովի հեղինակային հաղորդումները:
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում: