ԼՂ-ից բռնի տեղահանվածներից քանի՞սն են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Նրանք կմասնակցե՞ն ընտրություններին
«Արցախցիների կողմից քաղաքացիություն ստացողների քանակը գերազանցում է 1500-ը, որոնցից 1000-ը արդեն ստացել է քաղաքացիություն ՀՀ նախագահի հրամանագրով»: Այս մասին ասաց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ անդրադառնալով ԼՂ-ից Հայաստան բռնի գաղթած արցախահայերի ՀՀ քաղաքացիության ստացման հարցին։
Ղազարյանը նշեց, որ քաղաքացիություն ստանալու հենց հաջորդ պահից արցախցիները կարող են մասնակցել համապետական ընտրություններին. «Փախստականները կարող են ընտրել միայն ՏԻՄ ընտրություններում՝ մեկ տարի հաշվառում ունենալուց հետո տվյալ համայնքում, իսկ համապետական ընտրություններին կարող են մասնակցել քաղաքացիություն ստանալու պահից սկսած»։
Ղազարյանի խոսքով՝ Հնդկաստանից գրեթե չկան քաղաքացիություն ստանալու դիմումներ. «Կարող ենք ասել, որ տարեկան կտրվածքով քաղաքացիություն ստանալու համար դիմում է 20,000 քաղաքացի, և վերջին երկու տարիների ընթացքում նրանց ճնշող մեծամասնությունը ՌԴ-ից մեր հայրենակիցներն են՝ 90 տոկոս և ավելի»։
Ըստ նրա՝ ՌԴ-ից Հայաստանում կացություն են հաստատել շուրջ 70,000 քաղաքացի։