Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը կմասնակցի նոյեմբերին նախատեսված 14-ի ՏԻՄ ընտրություններին: Այս մասին
«Փաստինֆո»-ին հայտնեց Գևորգ Փարսյանը.
«Ելնելով մեր ազգաբնակչության վստահությունից՝ որոշեցինք, որ մասնակցելու ենք ՏԻՄ ընտրություններին: Նման որոշում ենք կայացրել նաև Սյունիքում ստեղծված անվտանգային իրավիճակից ելնելով՝ նման պատասխանատու իրավիճակում չեմ կարող պարզապես լքել»,-ասաց Փարսյանը:
Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում որոշում կայացվեց նոյեմբերի 14-ին Կապանում կազմակերպել ՏԻՄ ընտրություններ։