Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 5-7 աստիճանով
Երևան քաղաքում ապրիլի 11-ի ցերեկը, 14-15-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-13-ը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում ապրիլի 11-ի և 14-ի ցերեկը, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 12-ի գիշերը և 13-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 12-13-ին ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով: