Ընդդիմությունը Մոսկվայի օգնությամբ փորձում է հեղաշրջում գեներացնել․ Աղազարյան
Դաշնակցական շատ գործընկերներ և ոչ գործընկերներ ու ոչ միայն դաշնակցական, իրենք շատ լավ հասկանում են, որ չեն կարող ընտրությունների միջոցով իշխանության գալ ու փորձում են գեներացնել  ՀՀ-ում այնպիսի իրավիճակ, որ գեներացնեն հեղաշրջում:Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին։

Ըստ Աղազարյանի` ընդդիմության միջոցները երկուսն են հեղաշրջում իրականացնելու համար․ «Առաջինը, որ ՌԴ-ն ստեղծի տնտեսական խնդիրներ, ժողովրդի մոտ առաջանան դժգոհություններ, փողոց դուրս գան ժողովրդի մի մասը ու դրա արդյունքում իրենց նպատակին հասնեն, որովհետև ՌԴ-ն էլ իր նպատակները ունի ՀՀ-ի հետ կապված ու ունի երկու մարտավարություն ՀՀ-ի դեմ։ Մի մարտավարությունը դա այն է, որ Ադրբեջանը որևէ տեղից ներխուժի ՀՀ տարածք ու միանա Նախիջևանին և ՌԴ-ն «փրկի» Զանգեզուրը և այնտեղ իր հեգեմոնիան հաստատի, իսկ մյուս տարբերակը, որ ներքին դժգոհություններ առաջացնելով` փոխեն իշխանությանը, որը ՌԴ-ի հետ համահունչ քայլեր կկատարի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան