Իսրայելը կհարվածի՞ Իրանին, թե՞ ոչ. պարզաբանել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը
Իսրայելի իշխանությունները առաջիկա օրերին որոշակի կդարձնեն իրենց պատասխանը հրեական պետության տարածքի վրա Իրանի հարձակմանը։ Այս մասին հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Փիթեր Լերներին։ Նրա խոսքով՝ Իսրայելի ղեկավարությունը «հետագա քայլերի մասին որոշում կկայացնի» կա՛մ ապրիլի 15-ին, կա՛մ առաջիկա օրերին։

Զինվորականներն արդեն Իսրայելի կառավարությանն են ներկայացրել «տարբերակների լայն սպեկտոր»՝ պատասխանելու Իրանի հարձակմանը, ասել է Լերները։ Իսրայելի բանակի ներկայացուցիչը հավելել է, որ իր երկիրը «կարող է հասցնել կամ չհասցնել հարված» Իրանին, սակայն բացի այս տարբերակներից, «կան բազմաթիվ տարբեր սցենարներ»։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Իսրայելը կարող է շուտով միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Իրանի կողմից իսրայելական ռազմական օբյեկտների վրա հարձակման։

Պարբերականը չի նշում ստույգ օրը, թե երբ հրեական պետությունը կպատասխանի հարձակմանը։ Թերթի աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ը չի մասնակցի իսրայելական նման հարձակողական գործողությանը։ Վաշինգտոնը պնդում է, որ հրեական պետությունը ոչինչ չանի, որը կարող է հանգեցնել հետագա էսկալացիայի: