Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում շատ ալերգիկ վերաբերմունք կա անկլավների/էքսկլավների թեմայի հետ կապված, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք անկլավ/էքսկլավի թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև ՀՀ 29 հազար 743 քառակուսի կմ ինքնիշխան տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որը էքսկլավ է մեր տեսակետից, անկլավ է Ադրբեջանի տեսակետից: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցին անդրադառնալու ենք: Այս մասին Ստեփանավանում՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով ձեռք բերված պայմանավորվածությանը:
 
Վարչապետի խոսքով՝ նախ՝ մենք պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը: