Սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքում. Շառլ Միշել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված համաձայնությունը ողջունել են Վաշինգտոնը, Բրյուսելը, Բեռլինը, Թուրքիան և ՄԱԿ գլխավոր քարտուղարը:

Հայտարարություններում ընդգծվել է Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու պայմանավորվածությունը: Երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել խաղաղ բանակցություններին:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նշել է, որ երկու երկրի տարածքային ամբողջականության միանշանակ ճանաչման վրա հիմնված սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքում: Միշելի խոսքով՝ դա կարևոր քայլ է կարգավորման և տարածաշրջանի խաղաղ բացման ուղղությամբ։