«Հայփոստ»-ը ժամանակավորապես չի վճարի կանխիկ եղանակով կենսաթոշակն ու երեխայի խնամքի նպաստը․ հայտարարություն
«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող հարգելի շահառուներ, ՀայՓոստը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:
Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն: