Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել հոգևորական Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը։ Այս շարժումը ղեկավարում են նարկոբարոնները, արտերկրում ապրող հանցագործները, որոնք հավաքագրվել են ռուսական հատուկ ծառայությունների կողմից։
Այս այսպես կոչված 《կրոնական շարժման》նպատակն է` -Պատերազմ հրահրել. -Պատերազմի արդյունքում Հայաստանում իշխանափոխություն իրականացնել՝ առանց ընտրությունների, իսկ դա հնարավոր է միայն Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացմամբ։ -Հայաստանում հաստատել ոչ լեգիտիմ և խամաճիկ իշխանություն և Հայաստանի ինքնիշխանության դե ֆակտո լուծարում, որին կհաջորդի դե յուրե լուծարումը։
«Ժողովրդավարական Հայաստանը չի կարող փոխարինվել հոգևոր Հայաստանով, Ֆրանսիայի հայկական սփյուռքի համար անընդունելի է սահմանադրության կոպտագույն խախտմանն աջակցելը»,- հայտարարում է Հայկական շարժման նախագահ Րաֆֆի Փափազյանը։