Չեկիստական՝ երջանկանում են, երբ մյուս կուսակցություններում խոսեցածից ինֆորմացիա են ստանում, նույնիսկ եթե ստացած ինֆորմացիան ոչ-ոք առանձնապես գաղտնի չէր պահում․ Ալեքսանյանը՝ կուսակցությունների մասին
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

 «Հայաստանում կուսակցությունների տարբեր տեսակներ կան ու այդ տեսակներով են պայմանավորված նաև ներկուսակցական քննարկումները 

✅Մաքուր քաղաքական- որի ներքին քննարկումները մաքուր քաղաքական են, այդ ներքին քննարկումները կարելի է նույնիսկ եթերով հեռարձակել, մեծ հաշվով ներքին քննարկումներում ասվող-քննարկվողը չի տարբերվում հանրայնորեն ասվածից։ 

☯️Հիբրիդային-  որոշակի քաղաքական կոնտենտ կա, ասենք՝ հակառակորդ կուսակցության անդամների հետ բիզնեսում «օրթախ» լինելը էդքան էլ հարգի չի, մեկ-մեկ նաև քաղաքական թեմաներ են քննարկվում, որոնք իհարկե ստորադասվում են գումարային հարցերին։ 

?Օլիգարխիկ- վերջին ամիսներին կուսակցության անդամները իրար են ուղարկում ապօրինի գույքի բռնագանձման օրենքով իրենց դեմ ներկայացված հայցերը, ու չափվում հայցագների զրոներով, հնչում են նաև փոխադարձ մեղադրանքներ՝ թե ինչու՞ են ժամանակից իրարից թաքցրել էս կամ էն գույքին տիրապետելու ինֆորմացիան։ 

Եվ իհարկե՝ 

??Չեկիստական- սովորաբար իրար են ուղարկում հերթական չեկիստական կոչմանը համապատասխան ուսերին արված ուսադիրների դաջվածքի ֆոտոները, մեկ-մեկ երջանկանում են, երբ մյուս կուսակցություններում խոսեցածից ինֆորմացիա են ստանում, նույնիսկ եթե ստացած ինֆորմացիան ոչ-ոք առանձնապես գաղտնի չէր պահում։ 

Եթե գտաք ձեր քաղաքական թիմը վերևի պարբերության մեջ, ապա շնորհավորանքներս, պարոն մայոր։»