Մի խումբ ԿԳԲ-շնիկներ, նախկինի ուրվականներ, նախկին պալատական սազանդարներ. ու՞մ հետ է այսօր հանդիպել Գալստանյանը
Վազգեն (Բագրատ) Գալստանյանն այսօր հանդիպել է մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների հետ:
 
«Նախ առաջինը ծանոթանալն է, երկրորդ՝ ներկայացնել իրավիճակը, երրորդը՝ ուղղակի ներառականությունն է այս ամբողջ գործընթացի կարեւոր՝  գաղափարաբանական, հանրային լայն կամ փոքր ներկայություն ունենալու իմաստով մասնակից լինելը այս ամբողջ գործընթացներին»,-լրագրողների հետ զրույցում ասել է Գալստանյանը:  

 
Գալստանյանի շուրջ համախմբված ուժերի խոսույթից ակնհայտ է, որ այս ուժերի նպատակը իշխանազավթումն է: Այս ուժերը ոչնչի առաջ չեն կանգնի, անգամ Հայաստանի պետականությունը կվտանգեն, միայն թե հասնեն բաղձալի նպատակին՝ իշխանության։
 
Ստորև ներկայացնում ենք այն անձանց ցանկը, ովքեր հանուն իշխանափոխության  հավաքվել են մեկ հարկի տակ ԿԳԲ-շնիկներ, քաղաքական դաշտի նախկինի ուրվականներ, նախկին պալատական սազանդարներ: