Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Բաքվում ընդունել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին։ Այս մասին դեսպանը գրառում է կատարել թվիթերյան իր էջում։
«Ուրախ էի հանդիպել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Քննարկեցինք մեր երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումներն ու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- գրել է Մուսավին։
Հաջիևն էլ իր հերթին է արձագանքել դեսպանի գրառմանը։
«Շնորհակալություն, որ այցելեցիք մեզ։ Իսկապես, մենք անցկացրինք արդյունավետ քննարկումներ ակտուալ երկկողմ հարցերի շուրջ ու դիտարկեցինք հետագա հեռանկարները»,- թվիթերյան իր էջում գրել է Հաջիևը։
Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում, բայց, չի բացառվում է, որ Իրանի դեսպանը Հիքմեթ Հաջիևի հետ քննարկել է նաև Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից իրանական բեռնատարների հարկման հարցը։