Ո՞վ է սուտ ու կեղծիք զեկուցում Բագրատ Գալստանյանին, որը նա պարբերաբար հրապարակում է, ապա՝ հերքում։ Այսօր հայրենադարձների հետ հանդիպումից հետո Գալստանյանն ասաց, որ մեր՝ ցերեկով ման եկածը նա գիշերն է անցել, և երբ կեղծ տեղեկատվություն է տարածում, չի խորշում, չի ամաչում հետո ներողություն հայտնել։ Օրինակ՝ ԵՊՀ պրոռեկտորի՝ իբր դեկանների հետ հանդիպման, Ալիևի՝ մեքենայում «Նոլդու Փաշինյան» երգը լսելու կեղծ տեսանյութի մասին և այլն։
Ասաց, որ իրեն ամեն օր շատ բաներ են զեկուցում, այդ թվում՝ խորհրդարանից, սակայն նշեց, որ անձամբ իրեն չեն զեկուցում: Միաժամանակ չմանրամասնեց, թե ովքեր են զեկուցողները կամ զեկուցողներին զեկուցողները։