ԲԱՑԱՌԻԿ. Էջմիածինը Բագրատին ստիպել է սառեցնել թեմի առաջնորդի և առհասարակ հոգևորականի իր կարգավիճակը. Կաթողիկոսը փորձում է վերջին պահին լվանալ ձեռքերը
Մեր վստահելի աղբյուրների պնդմամբ՝ արդեն երկու օր է՝ Էջմիածնում հոգևորական վերնախավը ստիպում է Բագրատ Գալստանյանին դադարեցնել կամ առնվազն սառեցնել հոգևորական դասի ներկայացուցիչ լինելը՝ դրանով փորձելով մաքրել կաթողիկոսի ձեռքերը ձախողված «ապստամբությունից»։
Գարեգին Բ-ն բնավ հիմար չէ և հասկանում է, որ Բագրատի ու Քոչարյանի ձեռնարկը իրենց համար լավ ավարտ չի կարող ունենալ, և փորձում է իրեն ինչ-որ չափով ապահովագրել «ապստամբության» փաստացի արձանագրված ձախողումից հետո սպասվող պատասխանատվությունից։ Մոտ երկու օր Էջմիածնում ժողովների ընթացքում հաջողվել է Բագրատին համոզել, որ նա ինքնակամ սառեցնի իր գործառույթները որպես թեմի առաջնորդ և հոգևորական, նա դրա մասին պատրաստվում է հայտարարել հանրահավաքին, սակայն դա ներկայացնելով որպես մի զոհողություն և ոչ թե այն, ինչ կա՝ պարտադրաբար կատարված մի բան, որը նրան ստիպել են անել կաթողիկոսը և եկեղեցական վերնախավի մի հատվածը։
Այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, սակայն, որ Գարեգին Բ-ն հույս ունի այս մանկական ֆոկուսնիկությամբ իրեն ազատել հետագա պատասխանատվությունից, ինչը երևի հակասում է նրա խորամանկության ու հեռատեսության մասին մեր ունեցած պատկերացումներին։