Սյուզի Բադոյանը մանիպուլացնում է. ցուցարարները ոչ թե արյունոտված, այլ ներկված են եղել
Լրագրող Սյուզի Բադոյանը, որն առավել աչքի է ընկնում ընդդիմադիր ակտիվիստի վարքագծով, «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է տարածել, թե իբր ցուցարարները արյունոտ դեմքերով են:

Իրականում, սակայն, ըստ տեղեկությունների, ընդդիմադիր ակտիվիստները՝ Աբրահամ Գասպարյանի գլխավորությամբ, կարմիր ներկով են պատած եղել իրենց ու հագուստը, որպեսզի ոստիկանները, զգուշանալով ներկոտվելուց, բերման չենթարկեն: