Սարդարապատ գնալու փոխարեն կարելի է, օրինակ, ուղերձով դիմել ժողովրդին. Խուրշուդյանը՝ Փաշինյանի մասին
«Ազատ քաղաքացի» հկ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Գնա՞լ թե չգնալ Սարդարապատ։ 

Եթե վաղը Նիկոլ Փաշինյանը գնա Սարդարապատ՝ Վազգենը այնտեղ հաստատ չի գնա, բայց կգնան Կրեմլից գործուղված այն սադրիչները, որոնցից սառեցվածը դիստանցավորվեց երեկվա հանրահավաքին, որպեսզի դրանց արկածախնդրությունների պատասխանատվությունը չկրի։ Այնպես որ առավելեւս մեծ է հավանականությունը, որ այն սադրանքները, որոնք արգելվեց անել նրանց երեկ՝ նրանք կանեն վաղը։ Առանց քայլ անելու էլ, հասկնում եմ, որ դրանց հավաքելն ու չեզոքացնելը իրավական տեսակետից խնդրահարույց է։ 

Ուրեմն հարց է առաջանում՝ արդյո՞ք այն խորհրդանշականությունը, որն իր մեջ պարունակում է Սարդարապատ գնալը պետականության համար ավելի կարեւոր է, քան շատ հավանական սադրանքից (ահաբեկչություն բառը չեմ ուզում օգտագործել) ու դրա հետեւանքներից խուսապելը։ Կարծում եմ պետք չի հնարավորություն տալ իրենց պլանները կյանքի կոչելու։ Հիմա ամենակարեւորը այս շրջանը անցնցում անցնելն է եւ փակելը։ Հայաստանը Կրեմլի ոտնձգություններից պաշտպանելու հարցում ժամանակը մեր օգտին է աշխատում։ Իսկ Սարդարապատ գնալու փոխարեն կարելի է, օրինակ, ուղերձով դիմել ժողովրդին, կամ որեւէ այլ խորհրդնշական արար իրականացնել։ 

Իսկ իմ ֆեյսբուքյան ընկերները ի՞նչ կարծիքի են։ ՀՀ վարչապետը վաղը արժի՞ որ գնա Սարդարապետ, թե ոչ։