ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը։ Առաջիկա օրերին կվերականգնվի ջրամատակարարումը։ Ալավերդիում էլեկտրաէներգիայի խնդիր ունի միայն Սանահին կայարանը։
Ախթալայում և Ալավերդու մի շարք թաղամասերում երեկ վերականգնվել է գազամատակարարումը։ Կապի խնդիրները նույնպես հիմնականում կարգավորված են։
Վեոլիա Ջրի, ՀԷՑ-ի և Գազպրոմի մասնագետները տեղում, հաճախ վտանգավոր վայրերում հսկայածավալ և օպերատիվ աշխատանք են կատարում։