Հայաստանը որպես ինքնիշխան, ազատ և ժողովրդավար պետություն ամրապնդելը յուրաքանչյուրիս առաքելությունն է. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի կապակցությամբ։

 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
այսօր նշում ենք հանրապետության տոնը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձն ու Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը:

Հայաստանը որպես ինքնիշխան, ազատ և ժողովրդավար պետություն ամրապնդելը յուրաքանչյուրիս առաքելությունն է։