Պետրոս Ղազարյանը` Սարդարապատում Գարեգին Բ-ի մասնակցությամբ միջադեպի մասին ` առանց էմոցիաների
Լրագրող Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Սարդարապատի միջադեպի մասին ` առանց էմոցիաների։

Ա ) եթե Կաթողիկոսը ցանկանում է կառավարության անդամների հետ մասնակցել միջոցառմանը `կա պարզ և միակ ճանապարհ։ Կաթողիկոսի արարողակարգից զանգահարում են վարչապետի արարողակարգ,իմանում են ժամ, տեղ ,օրակարգ և գնում։

Բ)եթե Կաթողիկոսը չի ցանկանում այս կառավարության անդամների հետ մասնակցել միջոցառմանը ,կրկին կա պարզ եղանակ։Զանգահարում են արարողակարգից,իմանում են ,երբ են Սարդարապատ գնալու կառավարության անդամները և գնում են դրանից առաջ կամ հետո։

Գ) եթե մոռացել են կամ հարկ չեն համարել ,որ արարողակարգերը շփվեն 
,կա էլի քաղաքակիրթ տարբերակ։Կաթողիկոսը ժամանում է Սարդարապատ ,տեսնում է իր ժամանումը համընկել է պետական միջոցառման հետ , ու չցանկանալով տեսնել կառավարության անդամների դեմքերը, մի փոքր համբերում է ,վերջիններս հեռանում են և հանգիստ աղոթում է զոհվածների համար։
Եթե իհարկե քո բուն նպատակը Սարդարապատն է։

Դ) Սա էն է` ինչ եղավ։Հայտարարում ես կառավարությունը ազգադավ դավաճաններ,նրանց դեմ քաղաքական պայքար ես սկսում ու գալիս , փորձում ես անել այն ինչը Գալստանյանը չկարողացավ ։
Իսկ ինչո՞ւ `կասեք դուք և ճիշտ էլ կանեք։

Իսկ մեր թիմը Ալավերդիում է։Իրավիճակը մեղմ ասած աղետալի է։Փլուզված կամուրջներ, ջրի տակ անցած ճանապարհներ, մարդիկ,փլված ,կտրված կյանքից բնակավայրեր,ճակատագրեր։

Վաղը` հարցազրույցներ և նյութեր։