Մի խումբ օպորտունիստներ իմ եկեղեցին են դարձնում զենք իմ պետության դեմ ու դա կրկնակի դավաճանություն է. Քոչինյան
Քաղաքագետ Արեգ Քոչինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

Ճիշտն ասած ինձ համար չափազանց ցավալի է այն ինչ հիմա տեղի է ունենում եկեղեցու հետ և եկեղեցու շուրջ: ՀԱԵ-ն ազգային կառույց է, իմ ինքնության մի մասն է, իմ մի մասն է: Մի խումբ օպորտունիստներ իմ եկեղեցին են դարձնում զենք իմ պետության դեմ ու դա կրկնակի դավաճանություն է: Եկեղեցում կան առողջ, պետականամետ ու գրագետ մարդիկ ովքեր համաձայն չեն այս ամենի հետ, բայց ցավոք նրանց ձայնը հանրային դաշտում չկա չի լսվում: Եկեղեցուն պետք են փոփոխություններ հենց եկեղեցու փրկության համար: