Զախարովան հայտնել է, որ դելիմիտացիայի հարցով Մոսկվան սպասում է Բաքվի ու Երևանի պատասխանին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան սպասում է Բաքվի ու Երևանի պատասխանին սահմանի դելիմիտացիայի հարցերով։ Գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ուշադրությամբ հետևում ենք Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին հատվածների իրավիճակին։ Դրա զարգացումը հերթական անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը` հետևող դեմարկացիայով»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում։ Նա հիշեցրել է, որ ռուսական առաջարկներն այդ առնչությամբ փոխանցվել են և՛ Բաքվին, և՛ Երևանին։
«Մենք ակնակալում ենք արագ պատասխան՝ հետագա կուրսի ձևավորման համար»,- ասել է Զախարովան։