Ներկայացվել է ՔՊԿ-ի՝ Գյումրու ավագանու համամասնական ընտրությունների նախընտրական ծրագիրը
Այսօր՝ սեպտեմբերի 30֊-ին, Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում կայացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու ավագանու համամասնական ընտրությունների նախընտրական ծրագրի ներկայացումը։ Սրանով կուսակցությունը մեկնարկեց նախընտրական քարոզարշավը։  Միջոցառմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, ՔՊ վարչության անդամներ, պաշտոնատար այլ անձինք։  

Իր ելույթում ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը խոսեց Գյումրու ավագանու ընտրությունների կարևորության, զարգացման հնարավորությունների մասին։ Այնուհետև Գյումրու քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանը ներկայացրեց նախընտրական ծրագիրը։ Այն ներառում է իրատեսական դրույթներ՝ քաղաքում առկա բոլոր խնդիրների լուծման վերաբերյալ։  

Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ արվելու է ամենը ոլորտային խնդիրներին ճշգրիտ և իրատեսական լուծումներ տալու, և դրանք խելամիտ ժամկետներում կյանքի կոչելու համար։